Մշակույթ 

Կաննի 67-րդ կինոփառատոնում շնորհվեցին մրցանակները

Կաննում ավարտվեց 67-րդ միջազգային կինոփառատոնը: Ժյուրին հայտարարեց մրցանակակիրնեի անունները, իսկ իսկական «ֆուրոր» առաջացրեց իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը:


«Ոսկե արմավենու ճյուղին» արժանացավ թուրք ռեժիսոր Բելգե Ջեյլանը՝ «Ձմեռային քուն» ֆիլմի համար: Ֆիլմի հիմքում ընկած է ծեր դերասանի, նրա կնոջ և քրոջ կյանքը: Ինքը՝ ռեժիսորը, անկեղծացավ, որ ինքը ոգեշնչվել է Չեխովի պիեսներից: Այս ֆիլմը կինոփառատոնի ամենաերկար ֆիլմն է՝ 3 ժամ 16 րոպե:

 

Գրան Պրին ստացավ իտալացի ռեժիսոր Ալիչա Ռորվախերի «Հրաշքներ» ֆիլմը: Այս մրցանակը հանձնում էր Սոֆի Լորենը, ում Դահլիճը ոտնկայս դիմավորեց:


«Ոսկե տեսախցիկ» մրցանակին արժանացան միանգամից 3 ռեժիսորներ՝ Մարի Ամաշուկելը, Կլեր Բյուրժեն և Սամուելա Թեյսան՝ «Տոնող աղջիկները» ֆիլմի համար: Այս մրցանակը միշտ տրվում է երիտասարդ ռեժիսորներին՝ առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի համար:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ Կաննի կինոփառատոնին մասնակցում էին 18 ֆիլմ: Ժյուրին գլխավորում էր նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմպիոնը: Ժյուրիի կազմում էին նաև Սոֆիա Կոպպոլան, Քարոլ Բուկեն, Գայել Գարսիա Բերնելը, Լեյլա Հաթամին և այլոք:

Իսկ Կաննի 67-րդ կինոփառատոնի մրցանակակիրներն են՝


«Ոսկե արմավենու ճյուղ»՝ «Ձմեռային քուն», Նուրի Բիլգե Ջեյլան


Գրան –Պրի՝ «Հրաշքներ» Ալիչե Ռորվախեր


Լավագույն դերասանուհի՝ Ջուլիան Մուր («Աստղային քարտեզ»)


Լավագույն դերասան՝ Թիմոտի Սպոլ («Պարոն Թերներ) 


Լավագույն սյուժե՝ Անդրեյ Զվյագինցեվ («Լեվիաֆան») 


Ժյուրիի մրցանակ «Մայրիկ» , Քսավե Դոլան և «Հրաժեշտի խոսք» Ժան Պոլ Գոդար

Նույն շարքից