Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Դոնբասի Սեմյոնովկա բնակավայրի հրետակոծության ընթացքում ուկրաինական ուժայինները քիմիական զենք են կիրառել:
Այս մասին հայտնել է ԴԺՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Շամբերինը, նշելով, որ նման զենքի կիրառումից հետո մարդիկ հիվանդանոց են տեղափոխվել թունավորման ախտանիշներով:
Ավելի վաղ աշխարհազորայինները ուկրաինական ուժայիններին մեղադրել էին քիմիական, մասնավորապես ֆոսֆորային ռումբերի կիրառման մեջ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դատապարտել էր կիեւյան խունտայի նմանատիպ գործողությունները:
Աշխարհազորայինների տվյալներով քիմիական լիցքերով ռումբերը առաջացնում են 1,5 մետր խորությամբ փոսեր, որտեղից այնուհետեւ թունավոր բաղադրիչներով ծուխ է բարձրանում, ինչն առաջացնում է թունավորումներ մարդկանց մոտ: