Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Դոնեցկի Սվաբոդնոյե բնակավայրի հրետակոծության հետեւանքով զոհվել է 2 խաղաղ բնակիչ:
Այս մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հրամանատարական շտաբից, նշելով, որ բնակավայրի գիշերային հրետակոծության պատճառով գրանցվել են զգալի ավերվածություններ:
Դոնեցկի պաշտպանության նախարարության աշխատակիցները մտադիր են այցելել բնակավայր՝ տեղում իրավիճակը պարզաբանելու համար: