Մշակույթ 

Ցուցադրություն նվիրված Շերլոկ Հոլմսին

 

Լոնդոնի թանգարանը պատրաստվում է ցուցադրության, որը նվիրված է հայտնի լրտես  Շերլոկ Հոլմսին:
 

 

Աշխատակիցները փորձում են հավաքել  լրտեսին  պականող իրերը, որը «ոչ ապրել է, ոչ էլ մահացել»:
 

 

Շերլոկ Հոլմսի գրական կերպար  ստեղծվել է գրող  Արթուր Կոնան Դոյլի կողմից: Նրա աշխատանքները` նվիրված Շերլոկ Հոլմսին, համարվում են դետեկտիվ ժանրի դասական օրինակներ: Ընդհանուր գրվել է 56 պատմություն և 4 վեպ Շերլոկ Հոլմսի մասին:

 

 

Ինքը՝ Կոնան Դոյլը, համարում էր Հոլմսի մասին պատմվածքները «թեթև գործեր» և չէր կիսում ընթերցողների հիացմունքը: Ավելին՝ նրան դուր չէր գալիս այն, որ ընթերցողները գերադասում են Հոլմսի մասին ստեղծագործությունները գրողի մյուս բոլոր գործերին, այն ժամանակ, երբ Կոնան Դոյլն իրեն համարում էր ի սկզբանե պատմական վեպի հեղինակ: Վերջիվերջո՝  Արթուր Կոնան Դոյլը որոշում է ավարտել լրտեսի պատմությունը՝ վերացնելով աշխարհահռչակ գրական կերպարին պրոֆեսոր Մորիարտիի (անգլիական մաֆիայի «հայրը, ինչպես կասեին հիմա) հետ պաքարում  Րեյնբախյան ջրվեժի մոտ:


Սակայն հետո վրդովված ընթերցողների նամակները շարանը, որոնց մեջ էին մտնում արքայական ընտանիքի անդամները (ըստ լեգենդի՝ ինքը՝  Վիկտորյա թագուհին), ստիպեցին գրողին «վերակենդանացնել» հայտնի լրտեսին և շարունակել իր արկածների պատմությունը:

 

 

Թանգարնում ցուցադրությունը կլինի 2015թ. հոտկեմբերի 14-ից մինչև ապրիլի 12-ը: 

Նույն շարքից