Երգչուհի Զեմֆիռան հանդես կգա The Uchpochmack խմբի կազմում, այս մասին երգչուհին գրել է իր կայքում: Հունիսի 5-ին նոր եռյակը SVOY Subbotnik փառատոնի ժամանակ բեմը կկիսի Placebo խմբի հետ:
The Uchpochmack խումբը կազմավորվել է 2013թ. աշնանը: Խմբի անդամներն են Զեմֆիռան և իր զարմիկները՝ Արթուր և Արտյոմ Ռամազանովները: Առայժմ խումբը ձայնագրել է երեք երգ: