Pxlfctry ընկերությունը թողարկել է The World According to Kanye անվճար էլեկտրոնային գիրքը ռեփ երգիչ Քանյե Ուեսթի մեջբերումներով: Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն:
«Քանյեն ստոր, խենթ, իմպուլսիվ, ամբարտավան և ինքնասիրահարված է, բայց միևնույն ժամանակ նա ոգեշնչող է, նորարար, խորաթափանց և խելացի »,- նախաբանում այսպես է գրել գրքի խմբագիր Հերբերտ Լուն:
250-էջանոց հավաքածուում ներառվել են երաժշտի արտահայտությունները կյանքի, արվեստի, սիրո և իր մասին:
Օրինակ՝ գրքում բերվում է 2015թ. հունիսի 27-ին «Գլասթոնբերի» փառատոնում Ուեսթի խոսքը, երբ նա իրեն հայտարարել է ժամանակակից մեծագույն ռոք-աստղ և սեր է խոստովանել իր կնոջը՝ Քիմ Քարդաշյանին: