Մշակույթ 

Էրզրումի հայկական եկեղեցին` գանձախույզների զոհ. ՖՈՏՈՇԱՐՔ

Թուրքիայի  Էրզրում  նահանգի Օլթու գավառի Հոշնավազ կոչվող վայրում գտնվող հայկական երբեմնի շեն եկեղեցուց միայն երկու պատ է կանգուն մնացել: Եկեղեցին ավերվել է գանձ որոնողների  պատճառած վնասներից: Այս մասին հայտնում է թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքը, փոխանցում է «Ermenihaber»-ը:


Տեղի բնակիչներից Ջեմալ Յըլդըրըմ անունով մի հովիվ պատմել է, որ եկեղեցին գմբեթավոր է եղել, ունեցել է երեք պատուհան: Նա նաև նշել է, որ մշտապես գանձախույզների ուշադրության կենտրոնում գտնվող եկեղեցու գմբեթը փլուզվել է հենց վերջիններս պատճառով: 

 

 Հովիվը թղթակցին հայտնել է, որ այդ տարածքում ժամանակին մեծ հայկական բնակավայր է եղել: Այդ մասին լսել է 40 տարի առաջ մահացած գյուղի մեծերից մեկից՝ Սուլեյման պապից, ով տեսել էր այդտեղ ապրող հայերին:


Յըլդըրըմը տեղեկացրել է, որ լրագրողներն առաջինն են եկել տեսնելու եկեղեցին:


Այս ամբողջ ընթացքում պետական որևէ կառույցից ոչ ոք չի այցելել և չի հետաքրքրվել եկեղեցու վիճակով:

Նույն շարքից