Քայլի Մինոուգը ծնվել է 1968թ. մայիսի 28-ին Ավստրալիայի Մելբուրն քաղաքում։ Քայլիի հայրը՝ Ռոն Մինոուգը, ավստրալացի է, ում ընտանիքը տեղափոխվել էր Ավստրալիա Իրլանդաիայից, իսկ Քայլիի մայրը՝ Քերոլ Ջոնսը, ուելսցի է, ով գաղթել է Ուելսից 1955 թվականին։ Քայլին երեք երեխաներից ամենամեծն է։
Նրա քույրը՝ Դանի Մինոուգը, նույնպես երգչուհի է, իսկ եղբայրը՝ Բրենդանը, աշխատում է որպես լուրերի ֆոտոլրագրող Ավստրալիայում։ Նրանք բոլորն էլ հաճախել են Մելբուրնի Քեմբերվիլ դպրոցը։
Մինոուգ քույրերը սկսեցին իրենց հաղթարշավը փոքր տարիքից՝ Ավստրալիայի հեռուստատեսության ցուցադրումներում, իսկ 11 տարեկանից Քայլի Մինոուգը սկսեց նկարահանվել սերիալներում։ Դանի Մինոուգը հաջողության հասավ «Պատանի Տաղանդ» մրցույթի ժամանակ։
Դանի Մինոուգը նսեմացնում էր Քայլիին մինչև 1986 թվականը, երբ Քայլին նույնպես հաջողության հասավ դեր ստանալով «Հարևաններ» սերիալում։
46-ամյա Քայլի Մինոուգը դեռեւս ամուսնացած չէ և չի էլ պատրաստվում: Արդեն բոլորը հույս ունեին, որ նա վերջապես ընտանիք ստեղծելու որոշում կկայացնի, բայց անգամ բոյֆրենդին՝ Անդերս Վալենկոսոյին, ներկայացնելուց հետո, երգչուհին հայտարարել է, որ ամուսնանալու ցանկություն չունի:
Գլխավոր պատճառն այն է, որ Քայլին շատ բարձր է գնահատում իր անձնական տարածքն ու իր ազատությունը՝ վախենում է անգամ մի փոքր զիջելուց: Նա նշել է, որ եթե հարաբերությունները պաշտոնական դառնան, ինքը մտավախություն ունի, որ կփոքրանա սեփական ազատության տարածքը: