Սերգեյ Միխալկովի հուշարձանի քանդակագործն է ժողովրդական նկարիչ Ռոսսի Ալեքսանդր Ռուկավիշնիկովը:
Սերգեյ Վլադիմիրովիչ Միխալկով ծնվել է 1913 թվականի փետրվարի-ին, Մոսկվայում:
Ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Եղել է ԽՍՀՄ մանկավարժական ԳԱ ակադեմիկոս, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս։
ԽՄԿԿ անդամ 190 թվականից։
Սովորել է Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտում (1935-1937թթ)։ Հայտնի են Միխալկովի մանկական ստեղծագործությունները։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Միխալկովը եղել է ռազմաճակատային թերթերի թղթակից։
Հեղինակ է բազմաթիվ , ակնարկների, պատվածքների, երգիծական բանաստեղծությունների, առակների:
Գրել է պիեսներ մանկական թատրոնի համար՝ «Թոմ Քենտի», «Հատուկ հանձնարարություն», «Որսորդը» , «Վայրենիներ», «Խեցգետինները U կոկորդիլոսը» և այլն։
Սովետական երիտասարդ սերնդի դաստիարակության խորհրդածություններին է նվիրված նրա «Ամեն ինչ սկսվում է մանկուց» մանկավարժական հոդվածների ու գրառումների ժողովածուն։
Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով։