Մշակույթ 

Սոֆի Լորենը Կաննի կինոփառատոնի ժամանակ. լուսանկարներ

Կաննի կինոփառատոնի ժամանակ իտալացի հայտնի դերասանուհի Սոֆի Լորենը, հյուրասրահներից մեկում մոտ երկու ժամ պատմել է իր կյանքի, գուծունեության, հաջողությունների մասին: 

 

 Սոֆի Լորենը ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 9-ին Հռոմի աղքատների հիվանդանոցում: Նրան Սոֆիա են կնքում, ինչը հունարենից թարգմանաբար նշանակում է «իմաստություն»: Եվ իրոք, հետագայում նա իմաստաբար է վարվում իր կյանքի հետ` իրականացնելով իր բոլոր երազանքները:


 Ընտանիքի հայրը, հոգնելով մշտական խնդիրներից ու հոգսերից, լքել էր նրանց: Հույս ունենալով, որ գյուղում ավելի հեշտ է կյանքը, տեղափոխվում է Պոցցուոլի: Սակայն պարզվում է, որ այնտեղ անհնար է ապրել: Աշխատանք չէր գտնվում, իսկ աղքատությունը սարսափելի էր: Սոֆիան մոր և փոքրիկ քրոջ հետ մի ներքնակի տակ էր քնում: Աղջիկները խաղալիք չունեին. հացի խմորից էին դրանք պատրաստում: Իսկ երբ քաղցը շատ էր տանջում, ուտում էին իրենց ստեղծագործությունները:

 

 Սակայն փոքրիկ նեապոլիտանուհին չէր ընկճվում: Եվ ինչպես սովորաբար լինում է հեքիաթներում` տեղի է ունենում մի իրադարձություն, որ փոխում է Սոֆիայի կյանքը: Տասնամյա աղջկան թատրոն են բերում: Դերասանուհիների խաղը ցնցում է Սոֆիային, և նա երդվում է, որ անպայման դերասանուհի պիտի դառնա: Երկարոտն, նիհար, մեծ աչքերով ու շքեղ մազերով Սոֆիան իրեն տգեղ էր համարում: Սակայն երազել նա չէր դադարում: Մայրը կիսում էր դստեր երազանքը: Նա վստահ էր, որ իր աղջիկը շատ գեղեցիկ է և անընդհատ ուղարկում էր նրա լուսանկարները գեղեցկության տարբեր մրցույթների: 

 

«Չընկճվել, անհաջողությունները դժբախտություն չսարքել, լինել համառ ու դիմացկուն, ինչպես նաև համբերություն, համբերություն և կրկին համբերություն»,- այս խոսքերով Սոֆիան քնում և արթնանում էր: Երիտասարդ գեղեցկուհու լուսանկարները հայտնվում են ամսագրերում, սակայն  նա երազում էր կինոյի ու թատրոնի մասին: Այն բանից հետո, երբ Սոֆիային հրավիրում են նկարահանվել կոմիքսներում, կինեմատրոգրաֆներն ուշադրություն են դարձնում ապշեցուցիչ կառուցվածքով և անհավանական աչքերով աղջկան:


Նկարահանվելով 12 ֆիլմերում և վաստակելով երկու միլիոն դոլար` Լորենը վերադարձավ հայրենիք ու ամուսնացավ: Իրեն շրջապատող բոլոր տղամարդկանցից քսանմայա Սոֆին ընտրում է միլանցի ոչ երիտասարդ փաստաբան Կառլո Պոնտիին, ով հետագայում նրա պրոդյուսերն է դառնում:  Եվ կրկին Սոֆին շարունակեց Վիտորիո դե Սիկայի հետ աշխատանքը: Սոֆի Լորենն Օսկար է ստանում «Չոչարա» ֆիլմում դերակատարման համար: Ի դեպ սա միակ Օսկարն է, որը պատկանում է ոչ անգլալեզու դերասանուհու: 


 


Նույն շարքից