Մշակույթ 

Օրվա ծնունդը. Նիլ Շիկոֆֆ

 

Նիլ Շիկոֆֆը ծնվել է 1949թ.  հունիսի 2-ին Նյու Յորքում: Նա սովորել է Ջուլիարդ երաժշտական դպրոցում, ինչպես նաև դասեր է անցել հոր՝ Սիդնի Շիկոֆֆի մոտ:


 Սովորելու ընթացքում Նիլը երգել է օպերային թատրոններում՝ ստանձնելով փոքրիկ դերեր:

Նիլի գլխավոր դերը եղել է 1975թ. «Էռնանի» օպերայի ժամանակ:

1976թ. նա երգել է Metropolitan Opera-ում:

 

Որոշ ժամանակ անց նա երգել է ԱՄՆ-ի և Եվրոպայի  հայտնի օպերաներում:

 

1978թ. Նիլ Շիկոֆֆը ամուսանցել է օպերային երգչուհի Ջուդի Հեդոնի հետ:

1984թ. երգչի մոտ ի հայտ եկավ խնդիրներ ձայնալարերի հետ: Նա այդ շրջանում հաճախ էր հետաձգում իր համերգները:

 

1991թ. Շիկոֆֆը հեռացավ ԱՄՆ-ից: Նա գտնվում էր ծանր հոգեվիճակում: Նա բաժանվել էր կնոջից և պայքարում էր, որ դստեր խնամակալությունը իրեն տան: Նա երեք տարի ապրեց Բեռլինում, հետո Ցյուրիխում: Այդ ժամանակահատվածում նա շատ համերգներ տվեց ամբողջ Եվրոպայում:

2011թ. Նիլ Շիկոֆֆը ստացել է ռուսական «Ոսկե դիմակ» մրցանակը: 

Նույն շարքից