Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Նրա օգտին քվեարկել են բուհի կառավարման խորհրդի անդամները` հունիսի 2-ին կայացած նիստում, որտեղ Մուրադյանը ներկայացրել է իր ծրագիրը:
Քվեարկությունն ընթացել է փակ գաղտնի ընթացակարգով: Կառավարման խորհուրդը կազմված է 24 անդամից՝ 6-ական մարդ բուհի դասախոսական կազմից, բուհի ուսանողներից, կառավարությունից, մշակույթի նախարարությունից: Կառավարման խորհրդի նախագահն է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: