Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին Շուշիի արվեստի կենտրոնում մասնակցել է քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահ Սահակյանը կարևոր է համարել նման միջոցառումների անցկացումը` թե Արցախում արվեստի զարգացման, թե Արցախի մշակույթը արտաքին աշխարհին ներկայացնելու տեսանկյունից: