Մայիսի 31-ին Փարիզի թանգարաններից մեկում գողացվել է Սալվադոր Դալիի «Բրոնզե ժամացույց» քանդակը: Այն եղել է ապակե տարրայի մեջ, բայց անվտանգության ազդանշան չի ունեցել և կարողացել են այն գողանալ:
Գողերը երկուս են եղել: Նրանցից մեկը ցանկացել է գողանալ Դալիի «Ժամանակի պարը» քանդակը: Վերջինիս խանգարել է զբոսաշրջիկներից մեկը:
Գողացված քանդակը գնահատվել է 22հազար եվրո, այն ստեղծվել էր հռչակավոր սյուրալիստի կողմից 1977թ:
Դալիի թանգարանը Ֆրանսիայում բացվել է 1991թ: Այնտեղ ցուցադրված են ավելի քան 300 աշխատանքներ: