Լատվիայի Յուրմալա քաղաքից Սոչի տեղափոխված «Նոր ալիք» միջազգային երաժշտական փառատոնի անցկացման ժամկետները նույնպես փոխվել է։ Այն օգոստոսից տեղափոխել է հոկտեմբեր: Այդ մասին այսօր հայտնել է Սոչիի քաղաքապետը, գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ կազմակերպչական կոմիտեն երիտասարդ կատարողների մրցույթը պատրաստվում էր անցկացնել օգոստոսի 25-ից մինչև 30-ը:
«Նոր ալիք» մրցույթի եզրափակչին կմասնակցի 12 երկրից 16 երգիչ: