Հունիսի 9-ից 13-ը՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը կնթանա Հայաստանի ակումբային 9-րդ առաջնությունը: Հայտավորված են բավականին հետաքրքիր կազմեր ունեցող թիմեր և սպասվում է համառ ու անզիջում պայքար:
Մրցաշարի բացման արարողությունն ու 1-ին տուրի մեկնարկը կազդարարվի հունիսի 9-ին՝ ժամը 17:30-ին:
Հիշեցնենք, որ 1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերն իրավունք կստանան մասնակցելու սեպտեմբերի 11-ից 21-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք Եվրագավաթի խաղարկության մրցաշարին, այս մասին տեղեկացվում է Հայաստանի շախմատի Ֆեդերացիայի պաշտոնական կայքում: