Մեթյու Ջեյմս Բելլամին ծնվել է 1978 թվականի հունիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջ քաղաքում։ Նրա հայրը՝‘ Ջորջ Բելլամին նույնպես երաժիշտ է, հանդիսանում էր The Tornados խմբի կիթառահարը։
1990 թվականին Մեթյուի, ինչպես նաև ապագա Մյուզ /Muse/ խմբի մյուս մասնակիցների‘ Քրիս Վոլսթենհոլմի և Դոմենիկ Հովարդի ընտանիքները Քեմբրիջից տեղափոխվում են Դևոն կոմսության Թինմութ քաղաք։
Մեթյուն լրջորեն սկսում է կիթառ նվագել, որպիսզի Դոմենիկ Հովարդի մտնի դպրոցական "Gothic Plague" խումբը, և երբ այդ խմբում ազատվում է կիթառահարի տեղը, նա դառնում է խմբի անդամ։ Մի քանի տարվա ընթացքում խմբի կազմը բազմիցս փոփոխվում էր։ Հենց այդ տարիներին Մեթյուն սկսում է լրջորեն բանաստեղծություններ ստեղծագործել։
Դպրոցն ավարտելուց հետո Մեթյում մեկնում է շրջագայության, լինում է Իտալիայում և Իսպանիայում, ուր ծանոթանում է մի իսպանացի կիթառահարի հետ, որից սովորում է ֆլամենկո ոճում կիթառ նվագել։ Որոշակի ժամանակ նաև ապրում է Հունաստանում, որտեղ, ըստ իր խոսքերի, «լուրջ բաներ են իր հետ պատահում, օրինակ սիրո դրվագներ և այլն...»։ Հենց Հունաստանում է նա ստեղծում Muscle Museum երգը։
2009 թվականին «Classic Rock» ամսագիրը Բելլամիին ավելացրել է «Բոլար ժամանակների լավագույն 100 կիթառահարներ» ցուցակում։
2010 թ. Մեթյու Բելլամին NME Awards-ի կողմից երրորդ անգամ ճանաչվեց որպես ամենասեքսուալ տղամարդ։
2010 թ. մայիսին «Q» ամսագրի ամենաազդեցիկ ֆրոնտմենների տասնյակում Բելլամին զբաղեցրել է 8-րդ տեղը, իր ետևում թողնելով Փոլ Մաքքարթնիին և Ջոն :
2011 թ. NME Awards-ի կողմից չորրորդ անգամ ճանաչվեց որպես ամենասեքսուալ տղամարդ։
2011 թվականի ապրիլին Մեթյուն նշանվեց Քեյէ Հադսոնի հետ։ 2011 թ. հուլիսի 9-ին ծնվեց նրանց զավակը - Բինհեմ Հոուն Բելլամին։