Մշակույթ 

Լույս է տեսել «ՀՀ մարզեր» պատմական հանրագիտարանը

 

«ՀՀ մարզեր» պատմական հանրագիտարանի հեղինակ, գլխավոր խմբագիր Սամվել Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացնելով պատմական հանրագիտարանը, ասաց, թե այս գիրքն ընդգրկում է Հայաստանի մարզերը, Երևանը, Արցախը՝ իրենց պատմություններով, որոնք համառոտ են՝ հանրագիտարանային: Այդ պատմությունները գրքում զետեղված են երեք լեզվով:

«Ժամանակի պահանջ էր այս գիրքը: Տեսնելով, որ մեր նախորդ պատմիչները տեղեկություններ են թողել բնակավայրերի մասին, որոնց մեծ մասը մենք այսօր չենք կարողանում գտնել, քանի որ դրանց անուններն են փոխվել կամ արդեն անհետացել են»,-ասաց գրքի հեղինակը՝ նշելով, թե դա առիթ է հանդիսացել, որպեսզի ինքն ու իր որդին զբաղվեն այդ գործով:

Հեղինակն ասաց, թե գրքում ներառել են բոլոր բնակավայրերը՝ ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ՝ անհետացած: Գրքում ընդգրկվել են նաև մոտակա երեք տարիներում կառուցվող բոլոր հուշարձանները, որոնց մասին հեղինակը համայնքի ղեկավարներից է տեղեկություններ և նկարներ հավաքել:

 Սամվել Հակոբյանը՝ ավելացրել է, որ այս գիրքը Հայաստանի մշակութային ժառանգության անձնագիրն է, որից կարող են օգտվել բոլորը:

 Այս գրքի վրա աշխատել են  25-28 տարի, իսկ գրքի ինքնարժեքը մոտ քառասուն հազար դրամ է:

Գրքի հրատարակման հարցում աջակցել են Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները և պրոֆեսոր Լևոն Սարգսյանը:

Նույն շարքից