Մշակույթ 

Վենետիկյան փառատոնը կբացվի «Էվերեստ» ֆիլմով

72-րդ Վենետիկյան կինոփառատոնի պաշտոնական ծրագիրը կբացվի Բալտասար Կորմակուրի «Էվերեստ» ֆիլմով։

Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա: Սյուժեի հիմքում եղել են դեպի Էվերեստ երկու արշավների մասին փաստաթղթերը։ Այդ արշավների ժամանակ ճանապարհորդները ստիպված են եղել բախվել ուժգին ձնաբքերի և կյանքի համար պայքարի անհրաժեշտության։

Նշենք, որ Վենետիկյան կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 2-12-ը։ Ֆիլմը լայն վարձույթ դուրս կգա սեպտեմբերի 24-ին։

Նույն շարքից