Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ժենյա Ավետիսյան

Ժենյա Ավետիսյան - հայ թատրոնի, հեռուստատեսության և կինոյի   դերասանուհի, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր և  ՀՀ Ժողովրդական արտիստ:

Ծնվել է 1941 թվականի հունիսի 10-ին՝  Երևանում:


1957թվականին ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան № 39 միջնակարգ դպրոցը1957-62 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական իստիտուտի   դերասանական բաժնում։ 

 

 1964թվականից հանդես է գալիս  Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ ՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում։


Նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են  «Գիքոր» /1982/, «Ճերմակ անուրջներ» /1985/ «Մարդն Օլիմպոսից» /1974/ և այլն:

 

  1984 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր,  2004 թվականին` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ 

 

2011 թվականին պարգևատրվել է ՀՀ Պետական առաջին կարգի մեդալով, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով, Գյումրու «Վարպետաց վարպետ» ոսկե մեդալով, «Անդրանիկ Զորավար» միության և Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալներով։

 

Նույն շարքից