Ծնվել է 1921թ. հունիսի 10-ին գ. Գետաշեն (Շահումյանի շրջ., ԼՂՀ): Զորակոչվել է ԶՈւ 1941թ. դեկտեմբերին: ՀՄՊ-ին մասնակցել է 1942թ. սեպտեմբերից: Մասնակցել է Հս. Օսեթիայի, Ստավրոպոլի, Նովորոսիյսկի, Թամանի և Ղրիմի ազատագրմանը: 1943թ. դեկտեմբերի 4-1944թ. փետրվարի 6-ին Կերչի պլացդարմի ընդլայնման մարտերում ոչնչացրել է ականանետային մարտկոց, 3 գնդացիր, ավելի քան 10 զինվոր:
1944թ. մարտի 9-ին Ականանետային ջոկի (400-րդ Հրաձգային գունդ, 89-րդ Հրաձգային դիվիզիա, Առանձին Առափնյա բանակ) հրամանատար ավագ սերժանտ Կ. պարգ և ատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով (Հր. 89-րդ Հրաձգային դիվիզիա, № 08, 9.03.44, № 29936): 1944թ. մայիսի 8-12-ին Ս և աստոպոլի գրոհի ժամանակ Կ. ջոկը ոչնչացրել է հրետանային մարտկոց, 3 կրակակետ, Գորնայա բարձրունքի վրա` դզոտ, ավելի քան 10 զինվոր, փոխարինել դասակի հրամանատարին: Վիրավորվել է գլխից, բայց Սապուն-գորայում մինչ և հակառակորդի լրիվ ջախջախումը ղեկավարել է դասակը:
1944թ հունիսի 26-ին Ականանետային ջոկի (նույն կազմ) հրամանատար ավագ սերժանտ Կ. պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով (Հր. Առանձին Առափնյա բանակ, № 0450, 28.06.44, № 1058): Աչքի է ընկել Վիսլա-Օդերյան գործողության ընթացքում: 1945թ. հունվարի 30-ին գ. Կոպնիտցի (ք. Վոլշտինից 12 կմ հվ.-արմ., Լեհաստան) մոտ մարտում փոխարինել է դասակի հրամանատարին, ոչնչացրել ավելի քան 20 զինվոր: Աչքի է ընկել Բեռլինի գրավման մարտերում: 1945թ մայիսի 31-ին 2-րդ Հրաձգային գումարտակի (նույն կազմ, 33-րդ Բանակ, 1-ին Բելառուս. ռ-ճակատ) կոմերիտկազմակերպիչ ավագ սերժանտ Ի. Պ. Կարախանյանը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 31.05.45, № 1018): 1958թ. ավարտել է ռազմական ուսումնարան (Բաքու):
Փոխգնդապետ Կ. զորացրվել է 1962թ.: Ապրել է Երևանում:
1996թ տեղափոխվել է Ստավրապոլ (ՌԴ): Մահացել է 2000թ. հոկտեմբերի 9-ին: Թաղված է գ. Արտամետում: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (1. ?; 2. Հր. 3-րդ հարվածային Բանակ, № 0110, 3.6.46, № 205888), 12 մեդալներով (այդ թվում` «Մարտական վաստակի համար» - 1. Հր. 400-րդ Հրաձգային գունդ, № 016, 22.10.43, № 641884; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 13.06.52): Երևանում տեղադրվել է հուշարձան: Հաղթանակի շքերթների մասնակից (24.06.1945, 1985, 1995, 2000):