Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը,Լաթաքիայի ու թուքական սահմանգլխին գտնվող Ան-Նուսրա խմբավորման գրոհայինների ռազմական ճամբարը, սիրիական կառավարական ուժերի հարձակողական գործողությունների արդյունքում ոչնչացվել է:
Այս մասին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը, նշելով, որ ռազմական օպերացիայի ընթացքում լիկվիդացվել է առնվազն 25 ահաբեկիչ:
Միաժամանակ Սիրիայի հարավում՝ Դամասկոսից 25 կմ հեռավորության վրա գտնվող Զաբադանի քաղաքում կառավարական ուժերն ու լիբանանյան Հեզբոլահ շարժման կամավորները մի շարք կարեւոր ռազմական հաջողություններ են ձեռնակել Ան-Նուսրայի գրոհայինների դեմ: