Նովոսիբիրսկի բնակիչները դեմ են, որ իրենց քաղաքում կայանա հայտնի ռոք կատարող Մերիլն Մենսոնի համերգը: Դրա կապակցությամբ այսօր քաղաքի հրապարակում ցույց է եղել:
Մարդիկ հավաքվել էին, որպեսզի ապացուցեն, որ Մենսոնի երգարվեստը լի է սեռական այլ կողմնորոշումներ ունեցող բնույթի հայտարարություննրով և որ այն շատ վատ կարող է անդրադառնալ երեխաների վրա:
Դրա հետ մեկտեղ ցուցարարները դեմ դուրս եկան աբորտին:
Ցուցարարների շարքում են նաև շատ պատգամավորներ:
«Մենք եկել ենք այստեղ մեր ավանդույթները պաշտպանելու համար, որը ստեղծվել է դարերի ընթացքում և վերջերս շատ հաճախ ոտնահարվում է ինչ-ինչ պատճառներով: Եվ այդպիսի քայլ տեսնում ենք նաև Մենսոնի համերգի մեջ: Նա քարոզում է սեռական այլ կողմնորոշումներ, թմրանյութ օգտագործել և այլ խայտառակ բաներ, որը հարիր չէ քրիտոնյա ժողովրդին»,- այս մասին հայտարարել է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Ալեքսեյ Լոբովը:
Պատգամավոր Անդրեյ Պանֆերովը հայտարարել է, որ քաղաքապետը պետք է ուշադրություն դարձնի, թե ում է հրավիրում համերգի, չէ որ երգչի ելույթը շատ քաղաքներում է արգելվել:
Քաղաքի կառավարիչը՝ Վլադիմիր Գոռոդեցկին հայտնել է, որ ցուցարարների բողոքը հիմնավոր պատճառ չէ, որպեսզի համերգը տեղի չունենա: Իր խոսքում նա նշել է, որ նման խնդիր միայն Նովոսիբիրսկում է եղել, քանի որ Մոսկվայում հունիս 27-ին կկայան երգչի համերգը և բողոքներ չկան դրա վերաբերյալ:
Իսկ ինչ վերավերում է Նովոսիբերիսկում կկայանա համերգը, թե ոչ դեռ հայտնի չէ: