Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսօր նորից աճուրդի հանվեց: Սա արդեն երրորդ փորձն է: Այս անգամ մեկնարկայի գինն է՝ 15 մլրդ 673 մլն 500 հազ. դրամ: Վերջնաժամկետն հունիսի 27-ն է:
Հիշեցնենք, որ առաջին անգամ այն աճուրդի հանվեց 19 մլրդ 350 մլն դրամով, իսկ երկրորդ անգամ՝ 17 մլրդ 415 մլն դրամով: Բայց, կարծես թե, համալիրով հետաքրքրվողներ չկան: Նշենք, որ յուրաքանչյուր աճուրդի ժամանակ մարզահամերգային համալիրի մեկնարկային գինը 10 տոկոսով նվազում է: