Գիտություն 

ԱՄՆ-ում տիեզերական նոր սարքավորում են մշակել

Space-X  կալիֆորնիական ընկերությունը ներկայացրել է տիրեզերական նավ՝ բազմանգամյա օգտագործման համար, հաղորդում է BBC News-ը:


Այս սարքավորումը կարող է մարդկանց հասցնել մինչև միջազգային տիեզերական կայան և վերադարձնել Երկրի վրա ցանկացած տեղ, այդ թվում նաև այնտեղ, որտեղից սկսվել է ճանապարհորդությունը:


Dragon V-2-ը հագեցած է կողքային շարժիչներով և «վայրէջքային ոտքերով»: Սա նախկինում գոյություն ունեցող նման նավի առավել մոդիֆիկացված տարբերակն է, որում կարող են տեղավորվել մինչև 7 տիեզերագնացներ:


Այն ժամանակից ինչ 3 տարի առաջ NASA-ն փակեց իր միջմոլորակային չվերթների ծրագիրը, այս տիեզերական գործակալությունը ստիպված ՌԴ-ի օգնությամբ է իրականացնում իր տիեզերագնացների թռիչքները դեպքի Տիեզերք:

Space-X-ից բացի  NASA-ի հետ պայմանագիր կնքելու համար մի քանի այլ ընկերություններ էլ են մրցում:

Նույն շարքից