Իրավական 

«Գեղարոտ» գետի կամրջի տակից հայտնաբերել է հակատանկային նռնականետ

Անհայտ քաղաքացուց hուլիսի 8-ին, ժամը 10.55-ին ոստիկանության Ապարանի բաժնում  ահազանգ է ստացվել, որ ինքը Արագած գյուղից է, և Արագած գյուղի գետի վրա գտնվող կամուրջի տակ զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը Արագած գյուղի «Գեղարոտ» գետի կամրջի տակից, գետի միջից, հայտնաբերել է հակատանկային նռնականետ:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից