Միջազգային կարգի գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, շախմատային տեսաբան և վերլուծաբան, «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանը ծնվել 1929թ. հունիսի 17-ին, Թբիլիսիում: Շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկան հասակից:
1947 թ. ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում լրացրել է սպորտի վարպետի նորման: 1949 թ. Մոսկվա տեղափոխվելուց հետո hիանալի արդյունքների է հասել: 1950 թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թթ. մրցաշարերում մրցակցությունից դուրս էր:
1962 թ. Տիգրան Պետրոսյանն, հաղթելով հավակնորդների մրցաշարում, իրավունք է ստացել Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը: 1963 թ., հաղթելով Բոտվիննիկին, դարձել է աշխարհի չեմպիոնի:
1966 թ. Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բ. Սպասկիին, իսկ 1969 թ.-ին շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նրան:
1971-1980 թթ. շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար: ԽՍՀՄ հավաքականի կազմի մեջ 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում: Դիրքային պայքարի նուրբ գիտակ էր, նրա խաղացած բազմաթիվ պարտիաներ տեղ են գտել շախմատային դասագրքերում:
Իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար ստացել է «Երկաթե Տիգրան» մականունը:
Տիգրան Պետրոսյանը մահացել է 1984 թ. օգոստոսի 13-ին, Մոսկվայում և թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը: