Մշակույթ 

Պիկասոյի կտավում հայտնաբերվել է անհայտ տղամարդու կերպար

ԱՄՆ-ում  Պաբլո Պիկասոյի «Կապույտ սենյակը» կտավում հայտնաբերել են տղամարդու կերպար:

 

 Դեռ 6 տարի առաջ այս կտավը ուսումնասիրվել է ինֆրակարմիր ճառագայթների միջոցով, բայց միայն հիմա են կարողացել նայել նկարը՝ ավելի խորը հատուկ տեխնիկաներ օգտագործելով:


Նկարում տղամարդը  բաճկոնով է, ձեռքին կա երեք մատանի: Կտավում առկա նկարի գոյության վարկածը եղել է դեռ 50-ական թվականներից: 90-ական թվականներին գեղանկարը ստուգվել է ռենգենյան ճառագայթների միջոցով:


Հիմա փորձագետները փորձում են հասկանալ, թե ով է այդ տղամարդը: Կարծիք կա, որ հենց ինքը՝ Պաբլո Պիկասոն է:

 

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, նկարչի մեկ այլ կտավում նույնպես հայտնաբերել են տղամարդու  թաքնված կերպարը: 

Նույն շարքից