Մշակույթ 

Օրվա ծնունդը. Արշակ Աթայան

Արշակ Գևորգի Աթայան ծնվել է 1877թ. հունիսի 20-ին:  


Սովորել է Վաղարշապատի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոում և Շուշիի թեմական դպրոցում:   1898-1902թթ  ծառայել է ցարական բանակում։ 1903-1904-ին  որպես սրբագրիչ աշխատել է «Մուրճ»   ամսագրի (Թիֆլիս) խմբագրությունում։  1904-1907-ին ուսուցչություն է արել  Իրանի Սավրա գյուղի դպրոցում։ Այստեղ գրի է առել Սալմաստի  բոլոր 23 հայկական գյուղերի վիճակագրությունը, հավաքել ու գրի առել ժողովրդական երգն ու բանահյուսությունը։ 


1907-1911-ին ուսուցչություն է արել Նոր Ջուղայի   դպրոցներում, ապա պաշտոնավարել ռուս-պարսկական բանկի  Սպահանի  բաժանմունքը։ Այդ տարիներին եղել է նաև քառաձայն երգչախմբի ղեկավար, մեներգիչ և դերասան՝ հյուրախաղերի եկած  Սիրանույշի և Արմեն Արմենյանի խմբերում։ Գրել է դրամատիկական երկեր, որոնցից «Սասունցի Դավիթ»-ը  Արմեն Արմենյանը  բեմադրել է նախ  Թեհրանում (1922), ապա Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1923 -ին ընտանիքով վերադարձել է  Հայաստան։ Ուսուցչություն է արել Երևանում, Լենինականում, Ստեփանակերտում:   ։ Եղել է  «Խորհրդային Հայաստան»  թերթի պատասխանատու քարտուղար, լուսժողկոմատի բաժնի վարիչ, գյուղատնտեսական բանկի գլխավոր հաշվապահ։ Մահացել է 1938 օգոստոսին։  Ձերբակալված էր և մահապարտված 1938 թ., ռեաբիլիտացիայի ենթարկել  1955թ.:

Նույն շարքից