Մշակույթ 

Օրվա ծնունդը. Վիկտոր Ցոյ

 Ցոյըծնվել է 1962 թ. հունիսի 21-ին Լենինգրադում, ծնողների միակ երեխան էր: Վաղ հասակից նրա մոտ հակում է նկատվում դեպի նկարչությունը:

15 տարեկանում ավարտում է գեղարվեստի միջնակարգ դպրոցը: Այստեղ է ստեղծվում «Палата № 6» խումբը՝ Մաքսիմ Պաշկովի գլխավորությամբ:

1977-ին ընդունվում է Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան, որտեղից վատ առաջադիմության պատճառով հեռացվում է:


1981-ի ամռանը Ալեքսեյ Ռիբինի և Օլեգ Վալինսկու հետ հիմնում է «Гарин и гиперболоиды» խումբը, որը նույն թվականի աշնանը դառնում է «Լենինգրադյան ռոք ակումբի» անդամ: Խումբը շուտով փոխում է իր անվանումը «Кино», և Բորիս Գրեբենշիկովի ղեկավարությամբ ձայնագրում է իր առաջին ալբոմը: Որոշ ժամանակ անց, Վիկտոր Ցոյն ու Յուրի Կասպարյանը ձայնագրում են «46» ալբոմը, որը շլացուցիչ հաջողություն է ունենում:

1983-ին գարնանը «Кино»-ն մասնակցում է ռոք ակումբի երկրորդ փառատոնին և արժանանում է դափնեկրի կոչմանը:

1986-ին վերջապես լույս է տեսնում երկար սպասված «Ночь»-ը:

1990թ. հունիսին Մոսկվայում տեղի է ունենում «Կինո»-ի վերջին համերգը:

Ցոյն ու Կասպարյանը սկսում են աշխատել նոր ալբոմի վրա, որը ձայնագրվում է Վիկտոր Ցոյի մահից հետո՝ 1990թ. դեկտեմբերին, և կոչվում է «Սև ալբոմ»:

1990-ի օգոստոսի 15-ին Վիկտոր Ցոյը զոհվում է ավտովթարից. նա քնում է մեքենայի ղեկին, և մեքենան բախվում է ավտոբուսին:

Նույն շարքից