Մշակույթ 

Օրվա ծնունդը. Գրիգոր Մելիք-Ավագյան

 

Ծնվել է  1920թ. հունիսի 21-ին: Թբիլիսիում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1951թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1947-51թթ աշխատել է Կիևի կինոստուդիայում` որպես ռեժիսորի օգնական: 1951թ-ից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր: Նկարահանել է 13 խաղարկային, ավելի քան 20 դոկումենտալ ֆիլմեր:

 

Ֆիլմերից են` «Մանրուք» (1954թ.), «Սիրտն է երգում» (1956թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «Երգում է  Գոհար Գասպարյանը» (1963թ.), «Մեր քաղաքի մարդիկ» (1966թ.), «Գարուն էր, ձյուն եկավ: Կոմիտաս» (1969թ.), «Կամոյի վերջին սխրանքը» (1973թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Վերադարձի գինը» (1983թ.), «Խնձորի այգին» (1985թ.) և այլն:

1966թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1974թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է  1994թ. հոկտեմբերի 23-ին Մոսկվայում:

Նույն շարքից