Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ժան Պոլ Էյմար Սարտրը

Ժան Պոլ Էյմար Սարտրը ծնվել է 1905 թվականի հունիսի 21-ին  Փարիզում: Երբ նա երկու տարեկան էր, մահանում է նրա հայրը՝ Ֆրանսիական ռազմածովային ուժերի սպան, որից հետո մայրը՝ Անն-Մարի Շվեյցերը, վերցնելով որդուն, տեղափոխվում է իր ծնողների մոտ՝ Փարիզի արվարձանում գտնվող Մյոդոն ավան։ Նա մոր և տատիկի կողմից դաստիարակվում է որպես կաթոլիկ։ 1909 թվականին աջ աչքը հիվանդանում է լեյկոմիայով, որից հետո, ինչպես ինքը հետագայում նշում է, մնում է «կես կույր և շեղակն»։


1916 թվականին մայրը նորից է ամուսնանում և ընտանիքը տեղափոխվում է  Լա Ռոշել։ 1917-1919 թվականներին սովորում է Լա Ռոշելի լիցեյում։ 1920 թվականին տեղափոխվում է Փարիզ, որտեղ հանձնում է լիցեյի ավարտական քննության առաջին մասը, 1922-ին՝ երկրորդ մասը, իսկ 1924-1928 թվականներին սովորում է Փարիզի Բարձրագույն Նորմալ Դպրոցում ։ 1927-ին գրում է թեզիսը, բայց ձախողում է ավարտական քննությունը։

1929 թվականին վերահանձնելով քննությունը՝ հավաքում է ամենաբարձր միավորները՝ ստանում Փիլիսոփայության որակավորում։ Միևնույն ժամանակ ծանոթանում  է Սիմոնա դը Բովուարի հետ, որը նույն քննությանը հավաքել էր երկրորդ ամենաբարձր միավորները։

 

1931-1939 թվականներին տարբեր քաղաքների (Հավր, Լան և այլն) լիցեյներում դասավանդում է փիլիսոփայություն, լինում Բեռլինում, որտեղ ուսումնասիրում է Էդմունդ Հուսերլի և Մարտին Հայդեգգերի  աշխատությունները, տպագրում առաջին երկերը։ 1939-ին զինվորագրվում է բանակ, նույն թվականին Ալբեր Քամյուի  հետ հիմնադրում են «Պայքար» լրագիրը։

 

 1940-ին գերմանացիներ ներխուժում են Ֆրանսիա, հունիսի 21-ին Սարտրը գերևարվում է։ Նա ազատվում է գերությունից միայն 1941-ի մարտին։ Վերադառնում է Փարիզ, որտեղ համախոհների հետ հիմնում է «Սոցիալիզմ և Ազատություն» դիմադրության խմբակը, որը, սակայն, գոյատևում է մինչ նույն տարվա հոկտեմբեր։ 1941-1944 թվականներին դասավանդում է փիլիսոփայություն Կոնդորսե լիցեյում։

1943-ին Ալբեր Քամյուի հետ հիմնադրում են նոր փիլիսոփայություն՝   Էկզիստենցիալիզմ։ 1944-ին դադարեցնում է դասավանդումները՝ իր ամբողջ ժամանակահատվածը ստեղծագործելուն տրամադրելու։

Սարտրը մահացել է 1980 թ. ապրիլի 15-ին՝ Փարիզում։

Նույն շարքից