BBC հեռուստաընկերությունը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում տեղադրել է «Շերլոք» սերիալի նոր եթերաշրջանի դերասանների լուսանկարը։ Այս մասին գրում է spletnik.ru-ն:
Լուսանկարն ուղեկցում է հետևյալ գրությունը. «Լռե՛ք բոլորդ, լռե՛ք: Մի՛ շարժվեք, մի՛ խոսեք, մի՛ շնչեք: Ահա ձեզ լուսանկար «Շերլոքի» հատուկ էպիզոդի նկարահանումներից»:
Դետեկտիվ Շերլոք Հոլմսի և նրա օգնական Վաթսոնի արկածների մասին սերիալի չորրորդ եթերաշրջանը BBC-ով կցուցադրվի 2016 թվականի գարնանը: