Մշակույթ 

Օրվա ծնունդը. Զինեդին Զիդան

Ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան Զինեդին Զիդանը ծնվել է 1972թ. հունիսի 23-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Խաղացել է մի շարք աշխարահահռչակ թիմերի կազմում՝ հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում: 1992-1996թթ. խաղացել է ֆրանսիական Բորդոյի կազմում:1996թ. տեղափոխվել է Թուրինի Յուվենթուս, 1997-1998թթ. մրցաշրջանում Յուվենթուսի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, 1997թ. հաղթել է Իտալիայի սուպեր գավաթը:


1998թ. ճանաչվել է Եվրոպայի և աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: 1998թ. Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի, իսկ 2000թ.՝ Եվրոպայի չեմպիոն:

Թեև Զիդանը Յուվենթուսի հետ պայմանագիր էր կնքել մինչև 2005թ., սակայն 2001թ.-ի ամռանը ռեկորդային 75 միլիոն եվրոյով տեղափոխվեց Մադրիդի Ռեալ,որտեղ հավաքված էին ֆուտբոլի այդ տարիների ամենափայլուն աստղերը: Զիզուն շատ դժվար հարմարվեց նոր երկրում և նոր թիմում:


2001-2002թթ. Զիդանն օգնեց Ռեալին հաղթել Չեմպիոնների լիգայում,իսկ եզրափակիչ խաղում անկրկնելի գոլ խփեց Լեվերկուզենի Բայերի դարպասին: 2002-2003թթ. թագավորական ակումբի կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն: Ռեալի կազմում Զիզուն անցկացրել է 225 հանդիպում՝ խփելով 49 գնդակ: 2006թ.-ի աշխարհի առաջնության ավարտից անմիջապես հետո Զիդանը թողեց մեծ ֆուտբոլը: Ֆրանսիայի հավաքականն այդ առաջնությունում հասավ մինչև եզրափակիչ,որտեղ իր մեծ լուման ներդրեց Զինեդին Զիդանը, սակայն նրա կարիերայի վերջին խաղը ավարտվեց դաշտից իր հեռացումով՝ Մարկո Մատերացիին գլխով հարվածելու համար:



Նույն շարքից