Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ռիչարդ Բախ

 

Ռիչարդ Դեվիդ Բախը  ծնվել է  1936թ. հունիսի 23-ին  Իլինոյս նահանգում:

 

Սովորել է  Կալիֆորնիա նահանգի   Լոնգ-Բիչ համալսարանում։ Ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում։ Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները վերաբերում են թռիչքի թեմային։ Բախին համաշխարհային ճանաչում բերեց «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» (1970)։ «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» ֆիլմի (1973) նկարահանումների ժամանակ ծանոթացել է   Լեսլի Պերրիշ դերասանուհու հետ, և  1981-ին նրանք ամուսնացել են։ Լեսլին դարձել է «Կամուրջ հավերժության վրայով» (1984), «Միակը» (1988) գրքերի հերոսուհին։

Առաջին ամուսնությունից Բախն ունեցել է 6 երեխա։ 1970-ին նա ամուսնալուծվել է։


Հատված  «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» գրքից՝ 


Մի աշխարհից մենք գալիս ենք դրան բոլորովին նման մեկ ուրիշը, իսկույն մոռանում ենք այն նախորդը, որտեղից եկել ենք, և, չմտածելով, թե ուր ենք գնալու, ապրում ենք պահի համար: Պատկերացնում եք, թե քանի կյանք է հարկավոր եղել, մինչև կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելն ու Երամին իշխելը: Հազարավոր կյանքեր, Ջոն, տասհազարավոր ու էլի ուրիշ հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչև սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչև այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետև այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է: Մենք մեր հաջորդ աշխարհն ընտրում ենք ելնելով նրանից, ինչ սովորել ենք այս մեկում:

 

 Պատկերացնում ես քանի-քանի կյանք պիտի ապրել մինչև կհայտնվի աղոտ մի ենթադրություն, որ կյանքը չի սահմանաձակվում կերով, պայքարով և երամին իշխելով: Հազարավոր կյանքեր, Ջոն, տասը հազար: Իսկ հետո ևս հարույր կյանք` մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելիության հասնելը և մյուսներին դրա մասին պատմելն է:

 

Հիշիր, Ջոնաթան, երկինքը որոշակի տեղ կամ ժամանակ չէ, որովհետև ոչ տեղը, ոչ ժամանակը իմաստ չունեն:

 

Ցանկացած տեղ թռչելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, որ արդեն հասել ես:

 

 


 

Նույն շարքից