Մշակույթ 

Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Մշակույթի նախարարությունը երեկ որոշում է կայացրել (տես կից հավելումը) անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները: Չնայած դրան,որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը:

 

 

Հունիսի 24-ին, երեքշաբթի, առավոտյան 9-ին ,Փահպանենք Աֆրիկյանների տունըե քաղաքացիական նախաձեռնությունը հավաքվում է Աֆրիկյանների ակումբի (Թումանյան/Տերյան) խաչմերուկում, որ հանձնեն բանվորներին եւ ոստիկաններին քանդման ապօրինության մասին որոշումը եւ թույլ չտան շարունակել շենքի ապօրինի քանդումը:

 

 

Քանդման անօրինականության և աննպատակահարմարության մասին բազմաթիվանգամներ խոսվել է, որոնցից ամենացայտունը 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմիցվավերացված է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասինկոնվենցիան է, որի 5-րդ հոդվածում, մասնավորապես, նշված է, որ. ,յուրաքանչյուրկողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամմասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութականպահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել...ե: Այսինքն՝ապամոնտաժման անվան տակ տեղի ունեցող քանդումը, որն իրականացվում է ՀՀկառավարության 7.10.2004թ.-ի 1616-Ն որոշմանը հղում տալով՝ հակասում է վերընշված կոնվենցիային։ Այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության հոդված 6-ովամրագրված է, որ. ,Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետությանիրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգայինպայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապակիրառվում են այդ նորմերըե:

 

Մշակույթի նախարարության մի շարք անսկզբունքային աշխատակիցներ տվել են իրենցհամաձայնությունն իրականացնելու համար նշված քանդումը, որի հիման վրա ևԵրևանի քաղաքապետարանը տրամադրել է անօրինական ապամոնտաժմանթույլտվություն։

 

Ելնելով վերնշյալից՝ Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիականնախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեն և ,Ուրբանլաբ Երևանե ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, դատարանը Հաստատել` Երևանիքաղաքապետի 26.08.2005թ. N 1845-Ա և ՀՀ Կառավարության 25.01.2007թ.N 108-Նորոշումների առ ոչինչ լինելը:

Նույն շարքից