Ամերիկացի ռեժիսոր՝ Ջորջ Լուկասը, որոշել է Չիկագոյում բացել ժամանակակից արվեստի թանգարան: Այս մասին երեքշբաթի օրը հայտնել է հենց ինքը ռեժիսորը և Չիկագոյի քաղաքապետ Ռամ Էմանուելը:
Թանգարանում կցուցադրվեն ռեժիսորի անձնական իրերը՝ գեղանկարներ, նկարազարդումներ, թվային արվեստի նմուշներ: Լուկասի հավաքածուի մեջ կան ամերիկացի հայտնի նկարիչներ Մաքսֆիլդա Պերրիշայի և Նորմանա Ռոկուելլայի նկարներից ևս: Ռեժիսորը նշել է, որ հենց այս նկարիչների աշխատանքներն ոգեշնչել նրան:
Սկզբում Լուկասը ցանկացել է թանգարանը բացել Սան Ֆրանցիսկոյում: Սակայն մերժում է ստացել:
Թե երբ կբացվի Չիկագոյում թանգարանը դեռ հայտնի չէ: