Կիեւը Պենտագոնից խնդրել է ուսուցանել ոչ միայն Ազգային գվարդիայի, այլեւ զինվորական ստորաբաժանումների մարտիկներին, այդ թվում՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում ռազմական գործողություններին մասնակցող զինծառայողներին:՛
Այս մասին գրում է The Wall Street Journal ամսագիրը, նշելով, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան նոր ծրագրեր են մշակել ուկրաինական զինծառայողների ուսուցումն ընդլայնելու համար:
Ներկայումս Պենտագոնի հրահանգիչները Լվովից 25 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական ճամբարում ուսուցանում են Ազգային գվարդիայի մարտիկներին, որոնք գտնվում են ՆԳՆ հրամանատարության ներքո ու անմիջականորեն չեն մասնակցում Դոնբասի ռազմական գործողություններին:
Ուկրաինական հրամանատարությունը մտադիր է ճամբար ուղարկել նաեւ հատուկ ջոկատայիններին ու սովորական ստորաբաժանումներ, սակայն դրա համար անհրաժեշտ է Սպիտակ տան համաձայնությունը: