Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Ռուսաստանից սպասվող սպառնալիքների պայմաններում Միացյալ նահանգները ստիպված են ընդլայնել իրենց ռազմական ներկայություն ու նոր զորամիավորումներ տեղաշարժել Արեւելյան եվրոպայի երկրներում:
Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Դեբորա Լի Ջեյմսը, նշելով, որ Ռուսաստանը ԱՄՆ անվտանգությանը սպառնացող հիմնական երկիրն է, ուստի անհրաժելտ է նոր զորամիավորումներ տեղակայել Արեւելյան Եվրոպայում:
Նրա խոսքերով, ներկայումս ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրներից միայն 4-ն են կատարել իրենց առջեւ դրաված ռազմական ծախսերը, այնինչ պարտավորվածությունը բոլորինն է:
Նրա վստահեցմամբ ԱՄՆ մտադիրէ առաջիկայում ընդհանրապես դադարեցնել Ռուսաստանից ստացվող ռազմական մատակարարումները, այդ թվում հրթիռային շարժիչների ներկրումը: