Ամերկյան ռազմական ուղղաթիռների էսկադրիլիան նկատվել է Լվովի միջազգային օդանավակայանի տարածքում:
Ուկրաինական spotters.net.ua կայքի օգտատերերը համացանցում տեղադրել են ամերիկյան ուղղաթիռների լուսանկարները, որոնք հուլիսի 7-ին վայէջք են կատարել Լվովի միջազգային օդանավակայանում:
Հիշեցնենք, որ Լվովից 255 կմ հեռավորությամբ գործում է ռազմական ճամբար, որտեղ ամերիկյան հրահանգիչները իրականացնում են ուկրաինական ազգային ստորաբաժանումների ուսուցումը:
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք ուղղաթիռները մնալու են Լվովում, թե վերադառնալու են հետ: