Ռազմական 

Սիրիական զորքերը ազատագրել են Ալ-Հասաքա քաղաքի հարավ-արեւելյան շրջանները

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սիրիական կառավարական ուժերը կամավորական զորաջոկատների օժանդակությամբ ԻՊ գրոհայինների վերահսկողությունից ազատագրել են երկրի հյուսիս արեւմուտքում գտնվող Ալ-Հասաքա քաղաքի հարավ-արեւելյան հատվածները:

Մարտերի ընթացքում լիկվիդացվել է 1 գրոհային: Ալ-Հասակայի այս հատվածը վերջին հենակետն էր, որտեղ կենտրոնացված էի մեծ թվով ահաբեկիչներ:

Հունիսի վերջերին ԻՊ գրոհայինների հաջողվել էր գրավել քաղաքի մեծ մասը ու ստեղծել պաշտպանական հենակետեր: Սիրիական զորքերի ու քուրդ կամավորների վերջին օրերի հաջող ռազմական գործողությունների արդյունքում ազատագրվել են քաղաքի գրեթե բոլոր շրջաններն ու հարակից բնակավայրերը:

Միաժամանակ նախօրեին կառավարական ուժերը գրավել էին Ալ-Բայրաթ ռազմաստրատեգիական հանգույցը՝ ընդհուպ մոտենալով Պալմիրային:

Սիրիական օդուժը մասսայական ռմբակոծության է ենթարկում գրոհայինների ռազմական ճամբարը:

Սիրիական զինուժը գրավելով Նազել ալ-Հաիլ շրջանը գտնվում է Պալմիրայից ընդամենը 6 կմ հեռավորության վրա:

 

 

Նույն շարքից