Մշակույթ 

Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրել են սելֆի անող Քիմ Քարդաշյանի մոմե արձանը

Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է սելֆի անող Քիմ Քարդաշյանի մեմո արձանը, հայտնում է spletnik.ru-ն:

Քիմի մոմե արձանը ոչ միայն լրիվ համապատասխանում է նրա տեսքին, այլ նաև ուռեցրել է շրթունքները սելֆիի համար:

Արձանը կանգնեցված է էկրանի փոփոխվող պատկերների ֆոնի վրա, այնպես որ ցանկացողները կարող են ունենալ Քիմի հետ լուսանկար Էյֆելյան աշտարակում, պապարացիների հետ և այլ տեղերում:

Teen Choice Awards հանձնաժողովը գնահատել է Քիմի սերը սելֆիների նկատմամբ և նրան առաջադրել «Լավագույն սելֆի» անվանակարգի պարգևատրմանը:

Այդ պարգևի համար նրան հարկ կլինի մրցել իր կրտսեր քրոջ` Քայլի Ջենների հետ, ինչպես նաև Ջասթին Բիբերի, Ռիհանայի, Նիկոլ Շերզինգերի և One Direction խմբի հետ:

GettyImages-480021150-1436450855

Նույն շարքից