Այս տարվա ընթացքում Ազգային գրադարանը նախատեսել է թվայնացնել 650 միավոր գիրք:
Այսօրվա դրությամբ արդեն թվայնացվել է 126 անուն թերթ և ամսագիր (661,459 էջ), 2159 անուն գիրք:
Դեռևս թվայնացվել է Հայաստանի Ազգային և Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանների շատ քիչ մասը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային գրադարանի գիտքարտուղար Հայկանուշ Ղազարյանը:
Գրադարանի հավաքածուն 2014թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է ավելի քան 6,3 մլն հաշվառային միավոր: Դրանք գրքեր, ամսագրեր, լրագրեր, քարտեզներ, պլակատներ, ատենախոսություններ, նոտաներ, բացիկներ, նամականիշներ, օրացույցներ, մատենանիշներ, թղթադրամներ, տեսալսողական և էլեկտրոնային (CD, DVD) կրիչներ են: