Մշակույթ 

Հնդկաստանում կբացվի Ջորջ Օրուելի թանգարանը

Հնդկաստանում կբացվի բրիտանացի հանրահայտ գրող, «1984»-ի և «Անասնաֆերմա»-ի հեղինակ Ջորջ Օրուելի առաջին թանգարանը:



Չնայած ժամանակակից գրականության և լրագրության վրա Օրուելի մեծ ազդեցությունը, աշխարհում չկա մի թանգարան, որը կպատմեր նրա մասին: 

 

 

Թանգարանը Մոտիհարի քաղաքում է լինելու: Հենց այդ քաղաքում, բրիտանացի պաշտոնյայի ընտանիքում է 1903 թվականի հունիսի 23-ին ծնվել ապագա գրողը: Թանգարան է դարձվելու այն տունը, որտեղ ծնվել է Օրուելը: Մասնագետներն արդեն սկսել են շենքի կառուցումը:

Նույն շարքից