1928-թ. հուլիսի 3-ին շոտլանդացի գիտնական Ջոն Բերդի շնորհիվ հեռարձակվեց առաջին գունավոր հեռուստահաղորդումը: Նրա ստեղծած այս հեռուստատեսային համակարգը շատ էր տարբերվում ժամանակակից հեռուստատեսությունից:
Այդ համակարգի արժանիքն այն էր, որ էկրանի շատ փոքր թույլատրելի հատկության շնորհիվ հնարավոր էր հաղորդել հեռուստատեսային պատկեր՝ օգտագործելով սովորական` միջին հաճախականության ռադիոհամակարգը:
1926թ. գյուտարարն աշխարհում առաջինը ցուցադրեց հեռուստապատկերը: Նա իր սարքը ցուցադրել է Լոնդոնի հանրախանութներից մեկում: Սակայն Բերդին չհաջողվեց հասնել կիսերանգի հաղորդման, և էկրանին դեմքի փոխարեն տեսանելի էին միայն ստվերներ:
1928թ. նա կրկին փորձեց, և ներկա գտնվող հանդիսատեսը ցնցվեց: