Իրավական 

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի

Հուլիսի 10-ին` ժամը 03:24-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Ինչպես տեղեկացնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, կամրջի տակ հայտնաբերվել է 20-25 տարեկան երիտասարդի դի:

Նույն շարքից