Ժորժ Ժան Ռայմոն Պոմպիդուն (1911 թ. հուլիսի 5-1974 թ. ապրիլ 2) ֆրանսիացի քաղաքական գործիչ էր: 1962-1968թթ. եղել է Ֆրանսիայի վարչապետը, իսկ 1969-1974 թթ.՝ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության նախագահը և աջակողմյանների առաջնորդը:
Նրա վարչապետ և նախագահ լինելու տարիները Ֆրանսիայում նշանավորվեցին որպես տնտեսական աճի և տեխնիկական արդիականացման ժամանակներ: Նա նաև նպաստել է եվրոպական կառույցների զարգացմանը:
Պոմպիդուն գրականագետ էր, գրականության ուսուցիչ, և, լինելով արվեստը գնահատող մարդ, հիմնադրել է Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը, որը կոչվում է Պոմպիդուի կենտրոն: