BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ իտալական AMBI Group կինոընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի ժառանգների հետ և կնկարահանվի 1960 թվականի «Քաղցր կյանք» ֆիլմի ռիմեյքը։
Ինչպես հայտարարել է ռեժիսորի զարմուհի Ֆրանչեսկա Ֆելինին, նրա ընտանիքը բազմիցս նման առաջարկներ է ստացել, սակայն մերժել է։
Կինոընկերության ներկայացուցիչ նշել է, որ չնայած նոր ֆիլմում կպատմվի ժամանակակից պատմություն, այնտեղ կլինեն «բոլոր բաղադրիչները», որոնք «Քաղցր կյանքը» իսկական դասական են դարձրել»: