Մշակույթ 

Պոլ Գոգեն

1848թ.-ի հուլիսի 7-ին ծնվել է ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ Պոլ գոգենը: Գոգենը կարևոր դեր է խաղացել եվրոպական կերպարվեստի զարգացման պատմության մեջ: Նա եղել է արվեստի մեջ նոր նկարչական տեսակների` սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիրը: Նրա պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծ ազդեցություն են ունեցել նաբիզմի և սիմվոլիզմի վրա և նախանշել են էքսպրեսիոնիստական ուղղությունը:

 
1873թ. ամուսնանում է Մետտե Սոֆի Գադի հետ, որի հետ ունենում է հինգ երեխա։ Արդեն 1876թ. Գոգենի վրձնին պատկանող նկարը ցուցադրվում է Փարիզյան սալոններից մեկում։ Այդ ժամանակահատվածի նրա հայտնի նկարներից են «Սենան կամրջի մոտ», «Ճանապարհ անտառում», «Սենայի ծովափը Փարիզում» և այլն։ Նա որոշում է թողնել աշխատանքը և իրեն ամբողջովին նվիրել արվեստին։ Ընտանիքի հետ նա տեղափոխվում է Ռուեն և այստեղ իրեն ամբողջովին նվիրում արվեստին:

 
Չնայած նրան չի հաջողվում նկարները վաճառել` միևնույն է, Ռուենում անցկացրած ժամանակահատվածում Գոգենը մեծ բարձրունքների է հասնում։ 1886թ. գարնանը նա մեկնում է Մարտինիկա (Հարավային Ամերիկա): Այնտեղ Գոգենը սկսում է նկարել նկարներ, որոնց վրա պատկերված էին էկզոտիկ տեսարաններ։ Գոգենի մոտ բացվում են նոր զգացմունքներ, որոնք ավելի են ոգևորում նրան։

 
Նրա հայտնի ստեղծագործություններից են «Տեսիլք քարոզչությունից հետո», «Հովսեփի մարտը հրեշտակի հետ», «Դեղին Քրիստոս» նկարը, «Բրետոնական խաչելությունը», «Բարի օր, պարոն Կուրբե», «Բարի օր, պարոն Գոգեն», «Պեյզաժ Արլեյում» և այլն:

 
Գոգենը անվերադարձ հեռանում է Փարիզից։ Նա ավարտում է իր աշխատանքը նոր սկսած նկարների վրա։ Այդ ժամանակահատվածում նկարված ստեղծագործություններից են, «Կին մանգոյի ծառի տակ», «Բարբարոսական բանաստեղծություններ», «Երբեք», «Բուրավետ օրեր»։ 

 
Հիվանդությունը արագ քայքայում է նրա օրգանիզմը։ 1903թ. մայիսի 8-ին Գոգենը կնքում է իր մահկանացուն:

Նույն շարքից