Մշակույթ 

Այսօր Տանաբատան աստղային փառատոն է

 Այսօր Տանաբատան աստղային փառատոն է, այն  անցկացվում է ամեն տարի հուլիսի 7-ին Կիոտոյի գերագույն պալատում: Այդ օրը ճապոնացիները մաղթանքներ են գրում բազմերանգ, երկար, ուղղանկյունաձև թղթերի վրա, որոնք կոչվում են տանզակու: Ապա իրենց ստեղծագործությամբ զարդարում են բամբուկի տերևները:

 
Իհարկե, տոնի նկատմամբ հատկապես անտարբեր չեն երիտասարդները: Հատկապես ուսանողական քաղաքներում իսկական պատրաստություն են տեսնում տոնի կապակցությամբ:

 
Երեկոյան երիտասարդները հագնում են իրենց թեթև ամառային կիմոնոները, և սկսվում է գույնզգույն տոնը: Բոլորն ուրախանում են, հոգու խորքում հույս ունենալով, որ այդ օրը կիրականանա իրենց ամենանվիրական երազանքը:

Նույն շարքից